Քաղաքական 

«Հայաստան» հիմնադրամը կոչ է անում դրամական աջակցություն ցուցաբերել Քեսաբի հայերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում համայն հայությանը դրամական աջակցություն ցուցաբերել Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայերին:

 

 

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Քույրեր եւ եղբայրներ,

 

Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ:

 

Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

 

Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով:

 

Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին: Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները:

 

Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է եւ բոլորիս մարտահրավերը:

 

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել «Արդշինինվեստբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին`

 

247010003090 (ՀՀ դրամ)

247010003090/0001 (ԱՄՆ դոլար)

SWIFT: ASHBAM22

Նույն շարքից