Քաղաքական Բարի օր 

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի համար. Սամվել Ֆարմանյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի համար: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Ֆարմանյանի խոսքերով, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է գտնվում իշխանության ղեկին, կան առաջնային խնդիրներ, որոնք կարևոր են այդ իշխանության և մեր ժողովրդի համար. «Այդ խնդիրների լուծման ճանապարհին դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը Ռուսաստանի հետ առաջային նշանակություն ունի: Ես և իմ գործընկերները մեր մտահոգությունն ենք հայտնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք տեղ գտած իրողությունների մասով: Ես հույս ունեմ, որ բոլոր գործողությունները, որոնք մեր իշխանությունների կողմից ձեռնարկվում են կամ կձեռնարկվեն, կբխեն Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերից»:

Պատգամավորը նշեց, որ որոշումները պետք է բխեն նախկին փորձից, ինչի արդյունքում գուցե մի օր կվերանան այն խութերը, մտահոգությունները, որոնք արտահայտում է ոչ միայն ինքը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, ՀՀ իշխանությունները պետք է շարունակեն արտաքին քաղաքականության նախորդ կուրսը, որը պետք է բովանդակություն ունենա և չի լինի հայտարարությունների մակարդակում:

Ֆարմանյանի պնդմամբ, Հայաստանը սայթաքելու իրավունք չունի:

 

Նույն շարքից