Քաղաքական 

Հայերի հետ համատեղ «արդար հիշողության» շրջանակներում հանդիպելը սխալ չէ. Դավութօղլի

Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով իրեն քննադատող «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության պատգամավոր Թուղրուլ Թյուրքեշի հայտարարությանը, թե «Երևանում չկարողացավ հյուրանոցի առաջնամասի դռնից մտնել», Դավութօղլուն պատասխանել է. «Աստված հոգին լուսավորի, ձեր առաջնորդը  հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, երբ մեր ազերի եղբայրները Հայաստանի դեմ էին մարտնչում, Փարիզում հանդիպեց Տեր-Պետրոսյանի հետ։ Եթե դա հանցանք է, իսկ ես այդպես չեմ կարծում, ուրեմն Հայաստանի հետ մեր հանդիպումն էլ սխալ չէր։ Հայերի հետ համատեղ «արդար հիշողության» շրջանակներում հանդիպելը սխալ չէ, այլ անհրաժեշտ քայլ է։ Ով ինչ ուզի, թող ասի, մենք որևէ ազգի վերևից չենք նայում»։ 
 

Նույն շարքից