Հասարակություն 

Հայը կասկածվում է տաքսու վարորդի սպանության մեջ

Մերձմոսկվայում սպանության կասկածանքով հայ է որոնվում: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, վկայակոչելով Ռուսաստանի Մոսկվայի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությանը, հաղորդում է, որ հուլիսի 27-ին, ժամը 23:10-ին Չերնիշեւսկի փողոցի 32-րդ տան մոտ ոստիկանները հայտնաբերել են տեղի բնակչի դիակը: Հանցագործության ականատեսները պատմել են, որ սպանության վայրից թաքնվել է հայկական համարանիշերով տաքսու վարորդը: 

 

Տղամարդ տաքսիսիտների միջեւ վեճը առաջացել էր ուղեւորի պատճառով: Վեճի ժամանակ ենթադրյալ հանցագործը նիգով հարվածել է զոհի գլխի:

 

Ոստիկանության աշխատակիցները զննել է բախման վայրը եւ գտել են Հայաստանի քաղաքացի, 36-ամյա Վ. Սիմոնյանի անձնագիրը: Գիշերը կասկածյալը այդպես էլ չի վերադարձել «Օկա» հյուրաոնց, որտեղ նա ապրում էև:

 

AR 31 UL 136 հայկական պետհամարանիշով «Մերսեդես» մեքենայի հետախուզություն է ընթանում: Մեքենայի ղեկին, հավանաբար 36-ամյա Վ. Սիմոնյանն է եղել ով եւ կասկածվում է 38-ամյա Սերպուխով Միխայիլ Զնեդրիկովի սպանության մեջ:

Նույն շարքից