Հասարակություն 

«Հայկական ժամանակ». Ամուսնալուծությունների թիվն աճել է 35 տոկոսով

«ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ամուսնալուծությունների վկայականներ տպագրելու համար լրացուցիչ փող ստանալու ակնկալիքով: «Վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնության վկայականների քանակը»,- նշված է Արդարադատության նախարարության՝ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներկայացված որոշման նախագծում: Նախարարությունը ամուսնալածության վկայականներ տպագրելու համար կառավարությունից խնդրել է 1.1 մլն դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ամ արձանագրվել է 2 հազար 468 ամուսնալուծություն, ինչը անցյալ տարվա նույն ցուցանիշի գերազանցում է 646-ով կամ՝ 35 տոկոսով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Նույն շարքից