Հայաստան 

Հայկական հարցը դարձել է քաղական գործոն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայկական հարցը դարձել է քաղական գործոն. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ամփոփելով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները:

 

Նա նշեց, որ միամտություն կլիներ կարծել, որ Թուրքիան այս տարի կճանաչեր Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցման հարցին կարձագանքեր, սակայն կարևորն այն է, որ Թուրքիան տեսավ, որ անվտանգության հարցերում Հայաստանը միայնակ չէ:
 


«Դեռ ժամանակի ընթացքում արդյունքները կերևան, բայց կարելի է ասել, որ հարավային Կովկասում քաղաքական նոր իրողություն է  ստեղծվել, որի նպատակը մի կողմից Թուրքիայի ակտիվությունը զսպելն է, մյուս կողմից՝ նոր նախաձեռնություններ ի հայտ բերելն է»,-ասաց նա  և նկատեց, որ Հայաստանի թե՛ միջազգային հեղինակությունը, թե՛ քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում նոր նախաձեռնություններ բերելու տեսանկյունից բավականին մեծացել է:
 


Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Թուրքիան հայտնվել է մի իրավիճակում, երբ չունի դաշնակից հարևաններ:  Ինչ վերաբերում է  Գալիպոլիի միջոցառումներին, քաղաքագետը նկատեց, որ դա Թուրքիայի համար ցանկալի արդյունք չտվեց և եղավ պարզապես քաղաքական միջոցառում՝ ի տարբերության Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի:


 

«Թուրքիան սկսելու է պայքարել հայկական գործնի թուլացման համար»,-ասաց նա:

Նույն շարքից