Հայկական պատվիրակությունը ապրիլի 19-ից 25-ը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Վահան Բաբայանը, իսկ Լեւոն Զուրաբյանը և Մհեր Շահգելդյանը: