Հասարակություն 

Հայտարարվել էր մի բան, արվեց մեկ այլ բան. Ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր իր գլխավորած ԲՈՒՀ-ին նվիրված միջոցառմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառումը, որին, սակայն, նշված ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանափոխված ՕԵԿ-ի` «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկա չէր: Նրա բացակայության փաստը չէր կարող ուշագրավ չլինել, քանի որ հատկապես նախորդ օրը խորհրդարանում ծավալված բուռն բանակցություններից հետո լրագրողների մոտ բազմաթիվ հարցեր էին կուտակվել, եւ նրանք հույս ունեին դրանց պատասխանն անձամբ Բաղդասարյանից ստանալ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ նա մասնակցելու է այդ միջոցառմանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից