Հասարակություն 

Հայտարարվել է Մոսկվայում 71 մարդու կյանք խլած օդանավի կործանման նախնական պատճառը

Նախնական տվյալներով, Մոսկվայի երկրամասում Ан-148 օդանավը կործանվել է շարժիչներից մեկի խափանվելու և պայթելու արդյունքում: Այս մասին հայտնում է Mash-ը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ դիտարկվում են օդանավի կործանման մի քանի վարկածներ՝ մարդկային գործոն, եղանակային պայմաններ և այլն:

Վթարի արդյունքում ողջ մնացածեր չկան, զոհվել է 71 մարդ:

Ռուսական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ մեկ տարի առաջ խախտումներ են հայտնաբերվել կործանված օդանավի շահագործման ժամանակ: Մասնավորապես նշվում է, որ ինքնաթիռի յուղը ժամանակին չեն փոխել:

 

Նույն շարքից