Հասարակություն 

Հայտնի բլոգերն օգնություն է խնդրում․ Սպառնացել են սպանել նրան և բռնաբարել նրա դեռահաս դստերը

Բրիտանացի հայտնի բլոգեր և մոդել Չար Բորլին դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ իր հետևորդներից մեկը սպառնացել է սպանել նրան և բռնաբարել իր դեռահաս դստերը: Այս մասին հայտնում է Լայֆը։

https://www.instagram.com/p/B4w_LGqn66c/

Չարի խոսքերով, իրավապահ մարմինները որևէ բան չեն ձեռնարկել տղամարդուն բռնելու համար:

«Ես դեռ սպասում եմ, որ իրավապահները կապվեն ինձ հետ: Արդեն մի քանի շաբաթ է ես վախենում եմ, որ այդ մարդը կսկսի նորից գրել ինձ»,-ասել է բլոգերը։

https://www.instagram.com/p/BwU7kfLHtXk/

Այնուամենայնիվ, չնայած ռիսկերին, Չարը չի պատրաստվում հրաժարվել բլոգերի կարիերայից: Այժմ դա նրա եկամտի հիմնական աղբյուրն է։ Նրա Instagram-ի էջը տարեկան բերում է 150 հազար ֆունտ սթերլինգ եկամուտ:

Ոստիկանությունում հայտնել են, որ ընդունել են Բորլիի հայտարարությունը և շուտով կկապվեն նրա հետ մանրամասները պարզելու համար:

Նույն շարքից