Հայաստան 

Հայտնի են նաիրիտցիների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման արդյունքները

 Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Դեկտեմբերին երկու ամսվա աշխատավարձ հատկացնելու հարցը վարչապետը խոստացել է քննարկել: Նրանց խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկացնել առաջիկա շաբաթ օրը գործարանի աշխատակիցների հետ կայանալիք հանդիպման ժամանակ, հայտնում են աշխատակիցները:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերին նաիրիտցիներին մեկ ամսվա աշխատավարձ հատկացվելու է: Նոյեմբերին մեկ ամսվա աշխատավարձը նաիրիտցիներն արդեն ստացել են:

 

Նաիրիտցիները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը:

Նույն շարքից