ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպելու են մայիսի վերջին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է Փհենյանի կողմից միջուկային փորձարկումների հարցը:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, անդրադառնալով հանդիպմանը, նշել է, որ այն կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահը համաձայնվել է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ, ով այդ հարցով Թրամփին դիմել էր Հարավային Կորեայի իշխանությունների միջոցով: