Հասարակություն 

Հայտնի է դարձել Չիվա գյուղի մոտ տեղի ունեցած վթարի զոհերի ինքնությունը

Հունվարի 25-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատառը կողաշրջվել է, կան վիրավորներ և զոհ. անհրաժեշտ է օգնութուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 AN 592 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1960 թ. ծնված Ռ. Հ.-ն և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ռ. Ա.-ը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից