Հասարակություն 

Հայտնի է դիջեյ Avicii-ի մահվան հնարավոր պատճառը

Աշխարհահռչակ շվեդ դիջեյ Թիմ Բերգլինգը, ով ավելի հայտնի է Avicii անունով, արդեն մի քանի տարի տառապում էր սուր պանկրեատիտով, ինչը կապված է շատ ալկոհոլ օգտագործելու հետ: Ինչպես հայտնում է Billboard-ը, հնարավոր է, որ հենց սա է եղել 28-ամյա երաժշտի մահվան պատճառը:

Պարբերականը հայտնում է, որ 2016 թվականին Avicii-ն նույնիսկ չեղյալ է համարել բոլոր ելույթները, որպեսզի բուժման կուրս անցնի:

Հիշեցնենք, որ հայտնի դիջեյի մարմինը հայտնաբերվել է սեփական տանը: Նա 28 տարեկան էր, բարեկամները դեռ որևէ մեկնաբանություն չեն տարածել:

Նույն շարքից