«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս ցանկացել է հրաժարական տալ։ Հրաժարականի ցանկությունը պայմանավորված է եղել եգիպտական բուրգեր դարձած երեւանյան աղբով, որը դարձել է մեծ գլխացավանք ու անլուծելի Հայկ Մարությանի համար։
Վերջինիս նյարդերն ուղղակի տեղի են տվել, երբ տեսել է իր լուսանկարը երեւանյան աղբակույտերի վրա։
Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել»։