Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի հաջող ելքի դեպքում երկրի նախագահ էր նշանակվելու Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար գեներալ Աքին Օզթյուրքը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով դատախազությանը:
Բանն այն է, որ հեղաշրջման մասնակիցների մոտ ցուցակներ են հայտնաբերվել, թե ովքեր պետք է նշանակվեին երկրի կարևորագույն պաշտոններում: Հենց այդ ցուցակներում էլ նշված է, որ Օզթյուրքը դառնալու էր երկրի նախագահ:
Պարբերականը նաև հայտնում է, որ հեղափոխականների պլանները ձախողվել են Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի միջամտության պատճառով: