Քաղաքական 

Հայտնի է, թե ով է զբաղվում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հավաքագրմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Հակոբյանը, ով խորհրդարան էր ընտրվել ՀԺԿ-ից, բայց հոկտեմբերի 27-ից հետո անցավ Ռոբերտ Քոչարյանի ճամբար, հիմա ակտիվորեն զբաղվում է Քոչարյանի կողմնակիցների հավաքագրմամբ և նրանց գործունեության համակարգմամբ:

Ավելին՝ Հակոբյանը այդ գործունեությամբ զբաղվելու համար ունի գրասենյակ, որը գտնվում է առողջապահության նախարարության նախկին շենքում, որին Ռոբերտ Քոչարյանը տիրացավ թվով ևս չորս նախարարությունների շենքերի հետ միաժամանակ՝ թերևս միանգամայն օրինական և հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից