Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկովայի կենտրոնում հրաձգության ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան, Կրեմլում ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ համերգի է մասնակցել: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք (Պուտինը և Բորտնիկովը) համերգ են դիտել։ Երբ ընդմիջում է եղել, իսկ ընդմիջումը տևել է հաշված րոպեներ, նրանք դուրս են եկել այնտեղից»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովի խոսքերով տեղի ունեցածը խելագարության դրսևորում է, որից ոչ մի երկիր ապահովագրված չէ: