Սպորտ Հասարակություն 

Հայտնի է, թե որ երկրում է կայանալու ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունն ընդունելու է Գերմանիան: Համապատասխան որոշումն ՈւԵՖԱ-ն կայացրել է այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Նիունում գտնվող շտաբ-բնակարանում տեղի ունեցած նիստի ժամանակ: Գերմանիան այս հարցում առաջ է անցել Թուրքիայից:

Նշենք, որ 2020 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 12 երկրում, իսկ Գերմանիան այդ պատվին արժանանում է երկրորդ անգամ: Առաջին անգամ գերմանացիները մրցաշարն ընդունել էին 1988 թվականին:

 

Նույն շարքից