Հայաստան Քաղաքական 

Հայտնի է, թե ում հարցն են քննարկել Փաշինյանն ու Ծառուկյանը «թաքուն» հանդիպման ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել:

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա չհերքեց հանդիպման մասին լուրը, բայց մանրամասներ չփոխանցեց` ասելով. «Տեղեկատվությանը չեմ տիրապետում»:

Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը:

Մեր տեղեկություններով` քվերակությունը խմբակցությունում ազատ է լինելու: Եվ, ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումը Ծառուկյանի հետ: Կողմ քվեարկելու մասին, հիշեցնենք, հստակ «Լուսավոր Հայաստանն» է միայն ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլ»-ում էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից