ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է պետքարտուղար նշանակել Միացյալ Նահանգների խոշորագույն նավթային ընկերության՝ Exxon Mobil-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ ինֆորմացիան հաստատել է Թրամփ թիմը:
Այս որոշումը, գործակալության տեղեկություններով, կարող է դուր չգալ Սենատին, որտեղ երեք հանրապետականներ իրենց մտավախությունն են հայտնել՝ կապված Պուտինի և Թիլերսոնի լավ հարաբերությունների հետ:
Bloomberg-ը հավելում է, որ Թիլերսոնը, ով Exxon Mobil-ից հեռանալու է մարտին, արդեն ընդունել է Թրամփի առաջարկը: