ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Ամերիկյան հեռուստաընկերությունն ամեն դեպքում նշում է, որ այս մասով վերջնական որոշումը դեռ չի կայացվել: Հայտնվում է նաև, որ եղել են այլ տարբերակներ ևս: Մասնավորապես խոսքը վերաբերում է Պեկինին, Փհենյանին, Ուլան Բատորին, սակայն այս տարբերակները չեն ընտրվել ելնելով անվտանգության նկատառումներից:
Bloomberg գործակալությունն ավելի վաղ գրել էր, որ երկու երկրների առաջնորդների հանդիպման հավանական վայր է Շվեդիան, քանի որ այդ երկիրը ներկայացնում է երկու կողմերի շահերը: