Հասարակություն 

Հայրը հրաշքով փրկել է 4-ամյա որդուն տրոլեյբուսի տակ հայտնվելուց /տեսանյութ/

Յարոսլավի երկրամասում 4-ամյա երեխան միայն հրաշքով է փրկվել՝ չհայտնվելով տրոլեյբուսի անիվների տակ: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխայի հայրը հասցնում վերջինիս փրկել դեպի իրենց շարժվող տրոլեյբուսից:

Հայրիկին հաջողվել է վերջին վայրկյանին երեխային մի կողմ քաշել, ինչից հետո տրոլեյբուսը տրորել է սահնակը, որի վրա եղել է փոքրիկը:

Միջադեպի արդյունքում հայրն ու երեխան չեն տուժել, սակայն տղամարդը տուգանվել է չթույլատրված հատվածում ճանապարհն անցնելու համար:

https://www.youtube.com/watch?v=ExGM-XttD9g

Նույն շարքից