Մոսկվայի ոստիկանությունը սկսել է զբաղվել տեսանյութով, որում երևում է, թե ինչպես երգիչ Ziroy-ը (Գրիշա Զիրոյան) խալաթով քայլում Նոր Արբատով, իսկ նրան ուղեկցում են Maybach-ները՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է դեկտեմբերի 13-ին: Ռեփ կատարողի ներկայացուցիչը հայտնել է, որ որևէ տեսահոլովակ չի նկարահանվել, ուղղակի դա եղել է փիառի համար արված քայլ:
Երգչի ներկայացուցիչը նշել է, որ նկարահանումների ժամանակ հատուկ ընտրվել է այնպիսի ժամ, որպեսզի փողոցի ծանրաբեռնվածությունը քիչ լինի՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ փողոցը փակելու թույլտվություն չեն ունեցել:
Տեսանյութը՝ այստեղ