Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 21-ին կկայանա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Հանդիպման վայրն առայժմ որոշված չէ:
Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Լուկաշենկոն հայտնել է, որ հանդիպման նախաձեռնությունը Պորոշենկոյինն է ,ով զանգահարել ու խնդրել է հանդիպման համար, որի ընթացքում տեղի կունենան բանակցություններ մի շարք հարցերի ու ներկայիս իրավիճակի վերաբերյալ:
Լուկաշենկոն նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պորոշենկոն հասկացրել է, որ դեմ չէ Մինսկի բանակցությունների վերսկսմանը, ուղղակի սպասում է Դոնեցկի առաջարկություններին, ուստի եթե ձեռք բերվի համաձայնություն, ապա Մինսկում բանակցությունները կվերսկսվեն:
Հիշեցնենք, որ այսօր Դոնեցկի ու Կիեւի իշխանությունները անցկացնում են համատեղ վիդեոկոնֆերանս: