Քաղաքական 

Հանուն «Ժնև-2»-ի հաջողության՝ պետք է չֆինանսավորել ծայրահեղականներին

Դամասկոսը կարծում է, որ եթե տարածաշրջանային և արևմտյան պետությունները դադարեն ֆինանսական օգնություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին, ապա երկրում բռնությունը կդադարի, ինչը կստեղծի պայմաններ՝ «Ժնև-2» միջազգային համաժողովի անցկացման համար: Այս մասին RIA Novosti գործակալությանը հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:

«Որոշ խմբավորումներ հովանավորներ ունեն Ֆրանսիայում, մյուսները՝ Կատարում, երրորդները՝ Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում և ԱՄՆ-ում և այլն: Սիրիայի կառավարությունն ասում է, որ բավական է, որպեսզի հարևան երկրները դադարեցնեն ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը, վարձկաններ նախապատրաստելը, սպառազինության մատակարարումները, որպեսզի վերջ ի վերջո Սիրիայում դադարեցվեն բռնությունը և արյունահեղությունը»,- ասել է դեսպանը:

Դիվանագետի կարծիքով՝ դա միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովը չձախողվի:

Մեկնաբանելով ընդդիմադիր միավորումների ներսում ստեղծված իրավիճակը՝ դեսպանը նշել է, որ բարդությունը կայանում է նրանում, որ չկան մոնոլիտ ընդդիմություն և միասնական պատվիրակություն, որը կմասնակցի համաժողովին:

«Պատճառն այն է, որ գոյություն ունեն մի շարք խմբավորոումներ ընդդիմության ներսում, որոնք համոզված են, որ ռազմական ուժ կիրառելով՝ կարելի է հասնել հաղթանակի, որպեսզի անհրաժեշտություն չլինի հանդիպում անցկացնել Ժնևում»,- նշել է Հադադը:

 

Նույն շարքից