Dailymail.co.uk կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ ռեփեր Սնուպ Դոգգի որդին` Կորդելլ Բրոդուսը, որոշել է ավարտել ամերիկյան ֆուտբոլում իր կարիերան, որպեսզի կենտրոնանա դերասանական կարիերայի:
Այս տարվա փետրվարին Բրոդուսը միացել էր Լոս-Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի (UCLA) խմբին: Խմբի մարզիչը ևս հաստատել է երաժիշտի որդու` մարզական կարիերան ավարտելու մասին տեղեկությունը: