Հասարակություն 

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը դուրս է գրվել. ԱՆ

Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Ապրիլի 22-ին, ժամը 19։00-ի դրությամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում բուժում է ստանում 4 տուժած, որից 1-ն է ընդունվել այսօր։

Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մյուս 2-ինը՝ միջին ծանրության:

Նույն շարքից