Հասարակություն 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոբերտ Նազարյանի դուքյանն է. Կ. Թումանյան

Էլեկտրաէներգիայի թանկացումը հանրությանը նետված լուրջ մարտահրավեր է: Առաջ, երբ թանակցումներ էին լինում, արդարացումներ էլ էին լինում, իսկ հիմա այնքան են լկտիացել, որ որևէ փաստարկ չեն ներկայացնում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում ՀԿ-ի ղեկավար Կարեն Թումանյանը:

 

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոբերտ Նազարյանի դուքյանն է: Այն պահից, երբ նա հասկացավ, որ մարսել է նախորդ տարվա թանակացումը, գնաց նաև թանկացման հաջորդ քայլին: Կարծում եմ, որ որոշ սինդիկատներ լավ հասկացել են՝ նրա միջոցով կարող են Հայաստանում լավ փողեր աշխատել: Մանավանդ, որ որոշ տվյալներով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրոեն Եվգենի Բիբինը երեսուն միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, այն էլ, ներողություն եմ խնդրում, Հայաստանի նման ճղճիմ երկրում»,- ասաց Կարեն Թումանյանը՝ հավելելով, որ նախագահը պետք է փոխի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոջ կազմը, բացի այդ, կազմում պետք է ընդգրկվեն նաև ընդդիմադիր գործիչներ:



ՀԿ-ի ղեկավարի խոսքով, ինքը չի պատրաստվում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարել թանկացված սակագնով: «Ես դեմոնստրատիվ կերպով չեմ վճարելու ավել գումարը, որքան էլ իմանամ, որ գալու-անջատելու են լույսս: Մարդկանց կոչ եմ անում դուրս գալ փողոց, ինչպես որ փողոցում է լինելու մեր ՀԿ-ն»,- ասաց նա:



Անդրադառնալով քառյակի գործունեությանը՝ Կարեն Թումանյանը նկատեց, որ այն ասպարեզ իջավ երկու դրդապատճառով.նախ, դա ցանկացավ Լևոն Տեր-Պետրոսյանը , և երկրորդ, այդպես ցանկացավ Ռոբերտ Քոչարյանը:

Նույն շարքից