Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրատվական թողարկումների մեկնաբանների մրցույթ: Տարիքային և սեռային սահմանափակում չկա:
Թեկնածուներից պահանջվում է.
- Բարձրագույն կրթություն, մեկնաբանի կամ հաղորդավարի՝ առնվազն 1 տարվա, և լրագրողի կամ խմբագրի՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (կայք, թերթ, ռադիո, հեռուստատեսություն, ժանրը կարևոր չէ):
- Տիրապետել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, միջազգային հարաբերությունների, նորագույն պատմության կարևորագույն դրվագների, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների և պետական, քաղաքական, հասարակական գործիչների գործունեության մասին բազային տեղեկատվությանը:
- Մտածել ոչ օրդինար, կարողանալ հնարավորինս արագ, գրագետ և սրամիտ շարադրել ասելիքը՝ հնարավորինս կարճ տեքստով: Տիրապետել իմպրովիզի նվազագույն հնարավորություններին:
- Լինել սթրեսակայուն, աշխատասեր, պրպտող, ընկերասեր և շփվող:
Հայտերն ընդունվում են հետևյալ փաթեթով․
- Curriculum Vitae (PDF ֆորմատով):
- 500-600 նիշանոց մոտիվացիոն նամակ այն մասին, թե ինչու է այս աշխատանքը համապատասխանում հատկապես հենց դիմողին։
- Տեսանյութի (պարտադիր Youtube) փակ հղում, որտեղ դիմողը որպես մեկնաբան կարդում է իր կողմից գրված բացումը (подводка) հետևյալ տեսանյութի համար` https://youtu.be/Cnq_kR5k8xo
- Տեսանյութը կարող է նկարահանված լինել ցանկացած տեսանկարահանող սարքով:
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 5-ը ներառյալ, միայն էլեկտրոնային տարբերակով և միայն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Լրատվական թողարկումների մեկնաբան» նշումով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: