Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Ընտրությունների մասով Սարգսյանն ասաց, որ դրանք չափազանց արագացված են, որը խաթարում է քաղաքական գործընթացը, թույլ չի տվել բազմաթիվ քաղաքական ուժերի վերադասավորվել և պլանավորել իրենց մասնակցությունն ավելի տրամաբանական ձևով:
Սարգսյանի խոսքերով, ՀՀԿ-ի համար ավելի հեշտ է մասնակցել, քանի որ կուսակցությունն ունի փորձ, կառույցներ, սակայն խնդիրը բոլորի մասնակցությանն է վերաբերում:
Ավելի վաղ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանն ընտրվել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ: