Հայաստան Քաղաքական 

Հանրապետական պատգամավորը տնտեսվարողներին մեղադրեց հնարավոր կարտելային պայմանավորվածություններ ունենալու մեջ

Այսօր՝ փետրվարի 16-ին, խորհրդարանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին քննարկումների ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով հարցի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, ասաց, որ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները 20 տոկոսով թանկացրել են իրենց ծառայությունները: Այսինքն՝ նրանք 20 տոկոսով  ավելի թանկ են ինչ-որ բան արտահանում և ինչ-որ բան ներմուծում:

Դա, Մարուքյանի խոսքերով, դիզվառելիքի ԱԱՀ-ի էֆեկտ է, որը որևէ կերպ  չի փոխհատուցվում: ԵԼՔ պատգամավորը ցանկացավ իմանալ, թե ինչպես է Հարությունյանը տեսնում այս խնդրի լուծումը:

Հարությունյանը չբացառեց, որ այս ընդհանուր ֆոնից օգտվելով, որոշ գործարարներ կարող են իրենց ծառայությունների գները բարձրացնել: Նա նշեց, որ Հայաստանում համանման ծառայություններ մատուցող շատ ու շատ տնտեսվարողներ, որպես կանոն, պայմանավորվում են, թե ինչ գներով իրենց ծառայությունները մատուցեն, և այս դեպքում էլ կարող են կարտելային համաձայնությունների պայմանավորվածություններ լինել:

 

Նույն շարքից