Հասարակություն 

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:

Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքնաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Նույն շարքից