Հասարակություն Բարի օր 

Հաշվել են, թե որքան գումար է Զելենսկին ծախսել Թուրքիայում 3 օրվա հանգստի ընթացքում

Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում երեք օր հանգստանալու համար կարող էր ծախսել մինչև 33 հազար դոլար: Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է Բոդրումում 5 աստղանի հյուրանոցի աշխատակիցը՝ հավելելով, որ այդ գումարի մեջ ներառված է նաև ուղևորատոմսը (մոտ 3 հազար դոլար):

Աղբյուրի խոսքերով, տարվա այս ժամանակահատվածում հյուրանոցում, որտեղ կանգ է առել Զելենսկին, նախագահական սենյակն արժե 10 հազար դոլար մեկ օրվա համար:

Թուրքական տուրիստական գործակալություններից հայտնում են, որ նախագահական վիլլաներում ամեն ինչ առանձնահատուկ է, դրանք ունեն իրենց լողավազանը, հատուկ սպասարկող անձնակազմ և այլն:

Ապրիլի 26-ին Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեկնում է Թուրքիա հանգստանալու:

 

Նույն շարքից