Հայաստան 

Հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո

ԱԺ-ն քիչ առաջ 95 կողմ,1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով 1-ին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը երեկ բուռն քննարկումների տեղիք տվեց:


 

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ներդնել դատական հաշտարարի ինստիտուտ: Հաշտարար կարող են դառնալ 25 տարին լրացած անձինք՝ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո: Եվ սա դիտվում է որպես այլընտրանքային վեճերի կառավարման նոր ինստիտուտ: Նրանք պետք է դասընթացներ անցնեն, արտոնագիր ստանան և փորձեն կողմերին հաշտեցնել:



Հիշեցնենք, որ թիվ մեկ խնդիրը, որ պատգամավորներին անհանսգտացնում է` կոռուպցիան և հաշտարարին չվստահելն է:



«Հաշտարարությունը բոլորիս կյանքում շատ-շատ է, և պետք է ի սկզբանե ձևավորել ինստիտուտ, որի վստահության հարցը որևէ մեկի կողմից կասկածելի չլինի: Ամենակարևոր հարցը՝ կողմերի վստահությունն է հաշտարարի նկատմամբ»,- նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր Թևան Պողոսյանը:

Նույն շարքից