ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ հաստատվել են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների մանդատները։
«ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների մանդատները լիագումար նիստում հաստատվեցին: Որևէ պատվիրակ չբարձրացրեց վիճարկման հարցը»,– ասվում է պատգամավորի գրառման մեջ։