Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր` օգոստոսի 18-ին, Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի 75 բնակարանում 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի սպանության վերաբերյալ:
Այսօր՝ օգոստոսի 18-ին առավոտյան 07:20-ի սահմանում, Երևանի Մեծարենց փողոցի բնակչուհի Սեդա Սարուխանյանը հայտնաբերել է իր տղայի կացնահարած դին հյուրասենյակում և զանգել ոստիկանություն։ Ժամեր անց, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել սպանվածի եղբայրը` 37-ամյա Վլադիմիր Կարապետյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում