Քաղաքական 

Թունիսում գրոհայինների հարձակումից զոհվածների թիվը հասել է 19-ի

Թունիսում գրոհայինների հարձակումից զոհվածների թիվը հասել է 19-ի, այդ թվում 17-ը զբոսաշրջիկներ են։

Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Հաբիբ էս-Սիդը։ Նրա խոսքով, զոհերի թվում կան Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի քաղաքացիներ։ Զինվորական համազգեստ հագած զինյալները մեքենայով մոտեցել են խորհրդարանի շենքին եւ անկանոն կրակ բացել։

Ապա նրանք ներխուժել են հարեւանությամբ գտնվող «Բարդո» թանգարանի տարածք եւ պատանդ վերցրել 10 օտարերկրացիների, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հարձակման պահին թանգարանում 100 այցելու է եղել, մեծ մասին ժամանակին տարհանել են։ Վիրավորվել է 24 մարդ, այդ թվում՝ 9 իտալացի, 3 լեհ եւ ճապոնացի։ Զոհվել են նաեւ Թունիսի երկու քաղաքացիներ, մի ոստիկան եւ մի քաղաքացիակա:

Նույն շարքից