Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հարավային կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտը Սեուլում անհայտ չարագործի հարձակման հետեւանքով վրավորվել է: Տվյալների համաձայն, չարագործը դեսպանին վիրավորել է ածելու միջոցով:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ դիվանագետը շտապելիս է եղել համալսարանական դասախոսության: Հանցագործը գոչել է՝ Հյուսիսային ու Հարավային Կորեաները պետք է միավորվեն, ինչից հետո ածելիով վիրավորել է դեսպանին:
Հարվածը հասցվել է դեմքին, Լիպերտին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործը ձերբակալվել է, սակայն, նրա անձի ինքնության ու հարձակման դրդապատճառների մասին իրավապահներն առայժմ տեղեկություններ չեն հաղորդել: