Քաղաքական գլխավոր 

Հարցը պետք է տալ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Նիկոլ Փաշինյանին. Քոչարյան

Այդ հարցը պետք է տալ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Նիկոլ Փաշինյանին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահի վերջին հայտարարության մասին և պատասխանելով հարցին, թե որքանով էր այն համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը վերաբերում էր իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին:

«Ես գիտեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահի թեկնածու, և շատերը մասնակից են եղել նախընտրական, հետընտրական պրոցեսներին: Այդ մարկանց թվում է եղել նաև մեր ներկայիս վարչապետը, ես ու ձեզանից շատերը: Ես խնդիրներ չեմ տեսնում, եթե տեսակետներ կան, պետք է հարցերն ուղղել Լևոն Տեր-Պետրոսյանին, կամ Նիկոլ Փաշինյանին»,-նշել է Քոչարյանը:

 

Նույն շարքից