Թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե իշխանությունը, պառլամենտը նստած մտածում են, թե ինչ պետք է անել, որ հարցը լուծվի: Այսօր՝ դեկտոմբերի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՍԴ-ի մասին:
«Հարցը սենց թե նենց լուծվելու ա, այլ հնարավորություն չկա: Բացի դրանից, հավատացեք, որ դա մեր օրակարգում նույնիսկ առաջին տսանյակում չկա»,-ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե ինչ են անելու, եթե ՍԴ դատավորները հրաժարվեն թոշակի գնալ, Սիմոնյանը հորդորեց սպասել. «Սպասենք տեսնենք, թե ինչ է լինելու: Կարևորն այն է, որ մենք չենք ցանկանում Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիներին ավելորդ ցնցումների ենթարկել»: