Հասարակություն 

Հեղափոխական արժանապաատվությունը դեռևս չի հասել ԵՊՀ

Հոկտեմբերի 30-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ԵՊՀ աշխատողների հիմնական աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու համար առաջարկություն էր ներկայացրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին: Հաջորդ օրը սակայն  ԵՊՀ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից անհետացել էին ԵՊՀ աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ նյութերը:

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն Analitik.am-ին ասաց, որ ԵՊՀ կայքից ԵՊՀ ռեկտորի հրահանգով ինքն է հեռացրել համալսարանականների 20 տոկոս աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նյութերը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ ռեկտորը դեռևս չի պատասխանել համալսարանականների աշխատավարձերի 20 տոկոս բարձրացման առաջարկությանը:

«Իհարկե ջնջելով կայքից, մեր առաջարկությունը չի ջնջվում, կայքէջն ընդամենը կայքէջ է և լուսաբանել են մեր առաջարկությունը: Դրանով ոչինչ չի փոփոխվում և դա հարցի լուծում չէ»,-ասաց նա:

Ըստ Ավետիսյանը, կայքն ընդամենը գրաքննություն է արել, խախտել է ինֆորմացիայի ազատության մասին օրենքն ու ինֆորմացիայի ստացման իրավունքը:

«Համալսարանական միջավայրին ոչ հարիր պահվածք են դրսևորել»,- շեշտեց Ավետիսյանը:

Ըստ նրա, գուցե ջնջել են, որ համալսարանում այդ հարցով որևէ քննարկում չլինի, սակայն վստահեցրեց, որ համալսարանի կայքով չէ, որ քննարկումներ են լինում, մամուլն ընդհանրապես անդրադարձել է իրենց առաջարկին և այն ուժի մեջ է:

«ԵՊՀ կայքում տեղադրել կամ չտեղադրելը չի կարող որևէ ազդեցություն ունենալ կամ խոչընդոտ լինել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում արհեստակցական միության առաջարկության քննարկումներին»,-հաղորդեց ԵՊՀ արհեստակցական միության նախագահը:

Արհեստակցական միությունը կսպասի ԵՊՀ հոգաբարձուների առաջիկա խորհրդի նիստին և կարող է իր առաջարկությունները ներկայացնել:

«Եթե մեր առաջարկությունը չընդունեն՝ թող ԵՊՀ  աշխատակիցները հետևություն անեն, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը ցանկանում է ռեկտոր դառնալ, սակայն չի ցանկանում համալսարանականների աշխատավարձերը բարձրացնել»,- շեշտեց ԵՊՀ արհեստակցկան միության նախագահը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից