«Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ
-----------
Մոտ ժամակները կառավարությունը խորհրդարան պետք է ծրագիր ներկայացնի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացնի իր աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով:
Եթե այդ ծրագիրը լինի հեղափոխական, ապա ապրիլին տեղի ունեցածը հնարավոր կլինի անվանել հեղափոխություն, եթե ոչ` ապա եղել է բունտ և բունտից օգտվողներ:
Շուտով այդ հարցի պատասխանը կստանանք:
P.S. Այդ ծրագրի շուրջ պետք է համազգային քննարկումներ ընթանային, թինկ-թանկները եռային, ռեֆորմների մասին ծրագրային հոդվածներ, անգամ գրքեր հրատարակվեին, դեբատներ ընթանային: ՔՊ-ի պատգամավորների ողջ ազգը անուն առ անուն իմանար, որովհետև միմյանց հերթ չտալով ելույթներ պետք է ունենային, անգամ փողոցներում մարդկանց որսային ու հարցնեին . «մեզանից ինչ սպասելիքներ ունեք»: Մի խոսքով` մտքի ու ոգու հեղափոխությունը պետք է մեզ հանգիստ չտար: Սակայն հակառակն է տեղի ունենում, հեղափոխական պատգամավորները միկրոֆոն տեսնելուց փախչում են: Հետաքրքիր է, ինչու»:
Քաղաքագետ՝ Ստեփան Դանիելյան