Բրիտանական հայտնի Love Island և The X-Factor շոուների հաղորդավարուհի Քերոլին Ֆլեյկը ձերբակալվել է անձի վրա հարձակման կասկածանքով: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ 40-ամյա կինը հարձակվել է տղամարդու վրա և ծեծի ենթարկել նրան: Ըստ տեղի շտապօգնության ծառայության, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել դեպքերի երկու մասնակիցներին, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է, որ տուժածը լուրջ վնասվածքներ չի ստացել: