Տեղացած ձյան մաքրմանը զուգահեռ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացքում են կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Համապատասխան ծառայությունների հետ մեկտեղ ձնամաքրման գործընթացին մասնակցում են նաև համատիրությունների աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ տնտեսության վարչության և բաժինների աշխատակիցները, մաքրման աշխատանքներին զուգահեռ, ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական ծառայության աշխատակիցների հետ համատեղ, վաղ առավոտից ձեռնամուխ են եղել բազմաբնակարանների տանիքներից սառցալեզվակների հեռացման գործին: