Հասարակություն 

Հեռուստատեսությունը Հայաստանում ամենաառաջատար լրատվամիջոցն է. Սերգո Երիցյան

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում խոսեց հեռուստատեսության մասին և հայտնեց, որ ինքն առաջիններից մեկն է եղել, ով փորձել է գրել Հայաստանում հեռուստատեսության պատմությունը:

«Հեռուստատեսությունը Հայաստանում եղել է ամենաառաջատար լրատվամիջոցը և այդ դիրքերը պահպանում է: Այն նման է հավերժական սիրո, որից բաժանվելն այլևս անհնարին է»,-ասաց Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով՝ թեև երկար տարիներ է չի աշխատում հեռուստատեսությունում, բայց երբեք չի կտրվում այդ աշխարհից:

«Չնայած շատ երկրներում տեղեկատվական դաշտում համացանցը և համացանցային լրագրությունը նվաճել են որոշակի դիրքեր, բայց ամենավերջին հետազոտություններն անգամ ցույց են տալիս, որ հեռուստատեսությունը Հայաստանում մնում է լրատվության հիմնական աղբյուրը»,- հայտարարեց Սերգո Երիցյանը:

Նույն շարքից