Տնտեսություն Իրավական 

Հերթական խաբեությունը Բիլեցցա ՍՊԸ-ի կողմից

Սոցցանցերում  վերջին օրերին ակտիվ տարածվում էր մի  նյութ, որտեղ գովազդվում էր մազահանման հրաշք միջոց, որի օգնությամբ կարելի է մշտապես ազատվել ավելորդ մազերից:

Զարմացած վերոնշյալ ապրանքի բարձր գնից, պատվիրեցի այն՝ հասկանալու համար, թե այդ ինչ հրաշք միջոց է: Արդյունքը ոչ միայն հիասթափեցրեց, այլ նաև ստիպեց ինձ  մանրամասն հասկանալ, թե ով է տվյալ խաբեության հեղինակը: Պարզվեց, որ տվյալ ապրանքը Հայաստան ներմուծում և առաքում է ՛՛Բիլեցցա՛՛ ՍՊԸ-ն: Նշեմ, որ այս կազմակերպությունը  խախտում է ՀՀ Գովազդի մասին օրենքի 5, 6, 7 հոդվածների մի շարք կետեր, ինչպես նաև բացահայտ խաբում է մարդկանց նաև ապրանքի գնի մեջ, քանզի իր վաճառած ապրանքի իրական գինը 10-20 անգամ ավելի էժան է, քան վերոնշյալ կազմակերպությունը վաճառում է այն ՀՀ-ում: Ավելին՝ ապրանքն առաքելիս և գումարը վերցնելիս օրինական որևէ պահանջ չի պահպանվում, որևէ թուղթ  չի տրամադրվում գնորդին:

 

 

Գնային համեմատություն 
20150710doMiLqAjd8z55R1s_4JJl8_large

 

Սա առաջին դեպքը չէ, երբ Բիլեցցա անունով կազմակերպությունը զբաղվում է բացահայտ խաբեությամբ՝ վաճառելով ապրանքներ՝  առանց պահպանելու օրենքի որևէ տարր, ինչպես նաև խաբելով իր հաճախորդներին: Ժամանակին այս նույն ՍՊԸ-ն գովազդում էր նիհարելու համար նախատեսված կանաչ սուրճը, որը նույնպես խաբեություն էր: Այդ թեմային նույնպես անդրադարձել են լրատվամիջոցները:

 

Հուսով ենք՝ համապատասխան մարմինները կձեռնարկեն անհրաժեշտ  քայլեր վերոնշյալ ՍՊԸ-ի հակաօրինական գործունեությունը կանխելու ուղղությամբ, ինչպես նաև հետագայում կկանխեն այս ՍՊԸ-ի կողմից սպառողների  շահերի ոտնահարման մշտական բնույթ կրող գործունեությունը:

Կոչ ենք անում նաև շատ ուշադիր լինել առցանց ապրանքներ պատվիրելիս՝ խաբեության զոհ չդառնալու համար: Այս ՍՊԸ-ի հերթական խաբեությունը  գովազդվում է այս հղումով, ուստի ուշադիր եղեք:

Սրանք էլ այն հեռախոսահամարներն են, որոնցով առցանց ապրանքը պատվերլուց հետո կապ են հաստատում պատվիրատուի հետ.

11713536_854545144615657_2101529666_n

Ի. Մանուչարյան

Նույն շարքից