«Հայկական ժամանակ» օրաթերթն օգոստոսի 7-ին տեղ գտած «Էնֆիաջյանը շինություն է գնել» հրապարակման վերաբերյալ տեղեկացնում է, որ տեղի է ունեցել անճշտություն: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հարցում չի ուղարկվել, ինչպես նշված է հոդվածում:
Թերթը նշում է, որ նրա հետ փորձել են կապ հաստատել օգնականի միջոցով, ում հայտնած տեղեկությունը վերագրել են Վահե Էնֆիաջյանին: «Մեր թերթում տեղ գտած հրապարակումից հետո տեղեկությունը շատ արագ տարածվել է մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն էլ ավելի է կարևոր է դարձնում մեր կողմից նման պարզաբանում ներկայացնելը»,– ասվում է թերթի հերքման տեքստում: