ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հաջողվել է հավաքել 45 մլն դոլար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նրա պաշտոնական ներկայացուցիչներին։
Միջոցների հավաքումը սկսվել է ապրիլի կեսերից, երբ Քլինթոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց նախագահական հավակնությունների մասին։ Նվիրատվությունների մոտ 91%-ը ստացվել է 100-ական դոլար փոխանցումներից։