Հասարակություն 

Հին թերթերը կարելի է օգտագործել ավտոարդյունաբերությունում

Թուլեյն համալսարանի ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ հին թերթերը կարելի է օգտագործել ավտոարդյունաբերությունում:


Պարզվում է, որ հին թերթերը պարունակում են TU-103 մանրէներ, որոնք հիշեցնում ենք կենդանիների կկղանքներում գտնվող մանրէներին: Հենց այդ մանրէների շնորհիվ էլ արտադրվում է բիովառելիքը, հաղորդում է «Mir24»-ը:


Խոսքը հումքից բիոբութանոլ վերամշակելու մասին է, որը իր բնութագրիչներով ավելի մոտ է բենզինին, քան ներկայումս օգտագործվող բիոէթանոլը: Եվ եթե այժմ բիոէթանոլի օգտագործման ժամանակ ներքին այրման շարժիչները միջինում 40%-ով ավելի շատ են ծախսում, քան բենզինի, ապա բիոբութանոլի օգտագործման դեպքում վառելքի ծախսը ավելանում է միայն 10%-ով:

Նույն շարքից